Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց նրա դեմ հարուցված քրեական գործով վճիռը:
Նշենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Իրավաբան.net