ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով պայմանավորված փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այդուհանդերձ, քաղաքացիների դիմումները և փաստաթղթերը ԲՍՓ տարածքային հանձնաժողովները շարունակում են ընդունել՝ համաձայն գործող կարգի, իսկ փորձաքննություն իրականացնելու ժամկետների մասին քաղաքացիներին լրացուցիչ կտեղեկացվի:
Իրավաբան․net