ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016 թ. N333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸկողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ—ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերիկազմման գործընթացը: Հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագները ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից:
Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվում են բնական գազի նոր սակագնով ձևավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվում է 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան:
Իրավաբան․net