ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի համեմատ` սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015թ.-ին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թ.-ին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության: