Այսօր տեղեկացրել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Մուշեղ Բաբայանը ծնվել է 1975թ նոյեմբերի 22-ին Երևանում, գերազանցությամբ ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը: Մասնագիտական գործունեություն է ծավալել ոստիկանությունում, եղել է քննիչ, զբաղեցրել բարձրաստիճան պաշտոններ ոստիկանության համակարգում, այնուհետև 2011թ.-ին գործունեություն է ծավալել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սկզբում որպես հատկապես կարևոր գործերի քննիչ, ապա ավագ քննիչ և ՀՔԾ պետի տեղակալ:
Աշխատանքի հետ զուգահեռ Մուշեղ Բաբայանը շարունակաբար կատարելագործել է հմտություններն ու գիտելիքները, նա վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում, ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում, ինչպես նաև մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) դեմ պայքարում իրավապահ մարմինների որակավորման բարձրացման Բելոռուսիայի հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջազգային ուսումնական կենտրոնում: Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Մուշեղ Բաբայանը ամուսնացած է, ունի չորս երեխա:
Իրավաբան.net-ը շնորհավորում է Մուշեղ Բաբայանին արդարադատության գեներալ-մայորի կոչում ստանալու կապակցույթամբ, վստահ ենք, որ նրա նման պետական ծառայողների շնորհիվ է մեր երկրում ապահովվում արդարադատությունը և բարձրացվում հասարակական վստահությունը իրավապահների նկատմամբ: