Հասարակությունը պետք է վստահի կառավարությանը. ՀԿ ղեկավարը ապօրինի հարստացման քրեկանացման մասին

Պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանցի համակարգող, «Արազա» ՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը կողմ է ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտին: Նա կարծում է, որ այս ինստիտուտի արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է հասարակական վստահություն:

Տիկին Աբրահամյանը նշեց, որ ներկայումս հասարակության մեջ կարծիք կա, որ ապօրինի հարստացած անձիք տիրապետում են մեծ հարստությունների, մենաշնորհ դիրք են զբաղեցնում գործարար ոլորտում, ինչն էլ դժվարացնելու է ինստիտուտի գործունեությունը. «Նոր մարդկանց հայտնաբերելը բավականին դժվար աշխատանք է լինելու: Ցավոք այս պահին միայն կարող եմ արձանագրել, որ կոռուպցիայի դեմ պայքարը ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտի միջոցով լինելու է միջին մակարդակի»,- նշեց մեր զրուցակիցը և պարզաբանեց. «Անկեղծ ասած՝ կարող է նույնիսկ հասարակության շրջանում դժգոհություն առաջացնել, որովհետև այն մոտեցումը, որ ապօրինի հարստացած խոշոր պաշտոնյաները չեն պատժվում, փոխարենը պատասխանատվության են կանչվում ցածր չինովնիկները, արդեն իսկ անվստահության մթնոլորտի խորացում է ենթադրում»:

Այդուհանդերձ մասնագետը կողմ է այս ինստիտուտին, նա եզրափակեց, որ ամեն ինչ կախված է քաղաքական կամքից, եթե այն եղավ, ինստիտուտը լիարժեք կգործի:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել