Առողջապահության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ին փոխանցեցին գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդվում է նաև, որ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դեռ չի հաստատել տիկին Խաչատրյանի ազատման դիմումը:
Նշենք, որ նախարարն այս պահին ունի 7 խորհրդական, երկու օգնական և 4 տեղակալ: