Հայաստանում անվստահության մթնոլորտը կոտրող միակ միջոցը բազմաֆունկցիոնալ ու անկախ հակակոռուպցիոն մարմինն է. Խաչիկ Հարությունյան

Մեր երկրում առկա  է խորը անվստահություն քաղաքացիների կողմից իշխանության նկատմամբ: Այսօր հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը, նա նշեց. «Մեր երկրում առկա է վստահության դիֆիցիտ: Ժողովուրդը չի հավատում իր ուժերին և չի հավատում, որ որևէ բան կարող է անել»,- ընդգծեց փորձագետը:

Նա վստահ է` այս անվստահության մթնոլորտը կոտրող միակ միջոցը բազմաֆունկցիոնալ ու անկախ մարմինն է. «Սա իմ անձնական կարծիքն է, այդ անկախության սովը կարող է միայն այդ մարմինը ապահովել, ես չեմ կարծում, որ հնարավոր է որևէ կառույցի ռեբրենդիկ անել, որպեսզի այն կարողանա գնա այդ վստահության խնդրի լուծմանը: Անհրաժեշտություն կա անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծել»,- ընդգծեց փորձագետը:

Բացի այդ, նա մեկ այլ խնդիր ևս տեսնում է, փորձագետը հարցը դիտարկեց Վրաստանի օրինակի վրա, նրա խոսքերով` երբ Վրաստանում պաշտոնավարում էր Միխեիլ Սաակաշվիլին, կոռուպցիան էականորեն նվազել էր, ինչի մասին վկայում էր նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի համաթիվը, այս հանգամանքը պայմանավորված էր նաև նրանով, որ Սաակաշվիլին երկրում ներդրեց եվրոպական արժեքները, իսկ Ռուսաստանի ազդեցությունը նվազագույնի էր հասցրված Վրաստանում, մինչդեռ ներկայումս կոռուպցիայի աստիճանը բարձրացել է Վրաստանում, փորձագետը եզրահանգեց, որ մեր երկրում վստահության մթնոլորտ վերականգնելու համար հարկավոր է նաև քաղաքական կամք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել