Սպանություն Վանաձոր քաղաքում

Վանաձոր քաղաքում երեկ սպանված երիտասարդի դիակ է հայտնաբերվել: Ոստիկանությունից հաղորդեցին, որ նոյեմբերի 20-ին՝ 22:30-ին ստացվել է հաղորդում, ըստ որի՝ քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեում կա դիակ: Ոստիկանները մեկնել են դեպքի վայր և նշյալ հասցեում գտնվող ավտոտեխսասարկման կայանի մոտակայքում հայտնաբերել երիտասարդի դի. «Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ նա հարվածներ է ստացել կտրող-ծակող գործիքի միջոցով»,- հաղորդեցին ոստիկանությունից:

Հանգամանքները պարզվում են:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել