Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նոյեմբերի 10-ին Սննդի անվտանգության ծառայության պետ է նշանակվել Իշխան Կարապետյանը։ Նա ծնվել է օգոստոսի 1-ին 1980 թվականին, Երևանում։
Կրթություն
1996-2001թթ. – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ճարտարագետ-տնտեսագետի որակավորում,
2001-2004թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության առաջատար մասնագետ,
2002-2003թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության գլխավոր մասնագետ,
2003-2005թթ. – ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման բաժնի պետ,
2005-2010թթ. – «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն,
2003-2010թթ. – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի իրավունքի, էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի դասախոս (համատեղությամբ),
2010-2011թթ. – «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն,
2011-2012թթ. – «Հայռուսգազարդ » ՓԲԸ-ի կոմերցիայի և արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ,
2012-2016թթ. – Տնտեսական հետազոտությունների և զարգացմանն աջակցության կենտրոնի վարչության նախագահ,
2014-2016թթ. – «Նատֆուդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն,
2016թ. նոյեմբերի 10-ից՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ:
Այլ տվյալներ
Գիտական գործունեություն – Ավելի քան 30 գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և հետազոտական աշխատանքներ:
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Իրավաբան․net