3,3 միլիոն դրամ՝ պաշտոնական ընթրիքի համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 11-ին որոշում է ընդունել՝ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված պաշտոնական ընթրիքի ծախսերը հոգալու վերաբերյալ․

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2016 թվականի սեպտեմբերի 5-9-ը «Երեխաների սնուցման համաշխարհային ֆորում»-ի մասնակիցների պաշտոնական ընթրիքի հետ կապված ծախսը` 3,275.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության»:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել