ԱՄՆ ընտրություններին որպես դիտորդ Հայաստանից մասնակցել է Միհրան Հակոբյանը

Նոյեմբերի 11-ին վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՀՀ-ից դիտորդ ուղարկելու ծախսերի վերաբերյալ։

Այսպես, 1053-Ա որոշման մեջ նշվում է․  «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արարատ հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 4-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
2. Միհրան Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով»:

Այս որոշման հավելվածից տեղեկանում ենք, որ կառավարությունը վճարել է 4955 եվրո ընդհանուր ծախսերի համար, 165 դոլար՝ ԱՄՆ մուտքի արտոնագրի վճար և 600 հազար դրամ՝ ճանապարհածախսի համար։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել