ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ալավերդյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ կառավարությունից:
Աղբյուրը փոխանցեց, որ այս պահին հաստատում են միայն ազատման դիմումի մասին լուրը:
Վարչապետի համապատասխան որոշումը դեռ չկա: