Ի գիտություն զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների

ՀՀ քրեական օրենսգրքի 327–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն`

«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»։

Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիները կամ այն ՀՀ քաղաքացիները, որոնց տարկետման սահմանված ժամկետը լրացել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն ներկայանում զինվորական կոմիսարիատ իրենց զինվորական ծառայության հետագա ընթացքը լուծելու նպատակով` համարվում են վերոնշյալ` ՀՀ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձինք, որոնց վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հարուցվում է քրեական գործ, հայտարարվում հետազուզում և ընտրվում համապատասխան խափանման միջոց։

Ուստի, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հետևանքներից խուսափելու նպատակով` ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիները կամ այն ՀՀ քաղաքացիները, որոնց տարկետման սահմանված ժամկետը լրացել է պետք է ներկայանեն ՀՀ համապատասխան զինկոմիսարիատ իրենց զինվորական ծառայության հետագա ընթացքը լուծելու նպատակով։

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել