ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն և ավտոտնակ: Այս մասին նշվում է նրա հայտարարագրում, որը զետեղված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:
Հայտարարագրից երևում է, որ նախարարը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ տիրապետել է նաև 634 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսի և 17,9 մլն դրամ պարտատոմսերի:
Պարոն Ալթունյանը նաև փոխառություններ է հանձնել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 802 հազար դրամ և 44.65 դոլար:
Նախարարը այս տարվա սկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ունեցել է եկամուտներ աշխատանքի վարձատվությունից 79 մլն դրամի չափով, շահաբաժնից
100 մլն դրամի չափով, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից 3,6 մլն դրամի չափով, փոխառություններից
141 հազար դոլարով:
Մամուլում հաճախ էր քննարկվում պարոն Ալթունյանի միլիոնատեր լինելու հարցը, եթե նկատի առնենք նրա դրամական միջոցները, ապա առողջապահության նորանշանակ նախարարը միլիոնատեր չէ, սակայն եկամուտների տեսանկյունից նա բավականին հարուստ է:
Իրավաբան.net