Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ կայացավ ամբաստանյալներ Նոնա Հարությունյանի և Ալլա Տատինցյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով հերթական նիստը: Ալվինա Տատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական գործով վկա Նոնա Հարությունյանի առողջությանը վնաս պատճառելու և սպանության սպառնալիքի զուգորդմամբ հարկադրելէ սուտ ցուցմունք տալ:
Դատական նիստի բացումից հետո դատարանը ներկայացրեց դատարանի կազմը և կողմերին բացատրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները: Պարզաբանվեց, որ նախկին երկու նիստերը հետաձգվել էին դատապաշտպան Ի.Մանուկյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստերին չներկայանալու պատճառով:
Ամբաստանյալ Ալլա Տատինցյանի նոր դատապաշտպան Լիանա Գրիգորյանը ներկայացրեց հավատարմագրերը, ԼՂՀ Փաստաբնների պալատի կողմից տրված արտոնագիրը, վկայականն ու անձնագրի պատճեները:
Մեղադրող Էդիկ Հովսեփյանը խնդրեց պարզաբանել, թե արդյոք ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից տրված արտոնագիր ունեցող փաստաբանը կարող է գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:
Հայտարարվեց ընդմիջում, որը տևեց 15 րոպե:
Ընդմիջման ընթացքում դատարանի կողմից պարզաբանվեց, որ համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17.1 հոդվածի` Լիանա Գրիգորյանը իրավունք չունի տվյալ գործով հանդես գալ որպես պաշտպան, քանի որ հավատարմագրված չէ ՀՀ փաստաբանների պալատում:
Ամբաստանյալ Ա.Տատինցյանը պնդեց, որ իրեն անհրաժեշտ է պաշտպան, և դատարանը, չխախտելով նրա իրավունքը, հետաձգեց դատական նիստը` հերթական դատական նիստ նշանակելով նոյեմբերի 5-ին ժամը 12:00-ին:
Հանրային թղթակից` Հասմիկ Ասատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net