Այսօր ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում ժամը 14.30 պետք է կայանար դատական նիստ ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության`պատասխանողից 117.253 դրամ բռնագանձման պահանջի մասին: Գործով որպես պատասխանող, միաժամանակ որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձ ներգրավված էր Արամ Կակոյանը: Սակայն դատական նիստերի դահլիճ այդպես էլ չբացվեց, իսկ այն հարցին, թե նիստը կայանալու է թե ոչ, ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր` Էդվարդ Նահապետյանի դատական նիստերի քարտուղարը պատասխանեց, որ կողմերը չեն ներկայացել դատաքննությանը:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net