Հրանուշ Հակոբյանը կշարունակի զբաղեցնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնը: Ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները.
Պաշտոնը ստանձնել է
2008թ. հոկտեմբերի-ի 1-ին
Ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին և վայրը
1954թ.ապրիլի 12, Գեղարքունիքի մարզ, գյուղ Սարուխան
Կրթությունը
1970թ. ոսկե մեդալով ավարտել է Գավառի N1 դպրոցը
1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը
1989թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան
1994թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշխատանքային գործունեությունը
1975-1983թթ. – Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
1978 – 1983 թթ. – ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, այնուհետև՝ քարտուղար
1983-1985թթ. – Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
1985-1990թթ. – ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
1986-1990թթ. – ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ
1990-1995թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, սոցիալական հարցերի, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ
1995-1996թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ
1995-1997թթ. – ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
1996-1998թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարար
1996-2008թթ. – Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, այնուհետ՝ ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
1999-2003թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
2003-2008թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2008թ. հունիսից – ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
2008թ. հոկտեմբերից – ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ սփյուռքի նախարար
2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում
2013թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում
2014թ. ապրիլի 23-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում
2008թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում
2011թ. ապրիլից – ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ
1999 թվականից – Գավառի պետական համալսարանի դասախոս
2006 թվականից – ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոս
Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ
ԵՊՀ-ի և ԵԲՀ-ի խորհուրդների անդամ
Հեղինակ է 6 մենագրության և 40-ից ավելի գիտական աշխատանքների
Պարգևներ
«Ժողովուդների բարեկամության» շքանշան /1986թ./
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2 – րդ աստիճանի մեդալ
/ՀՀ Նախագահի հրամանագրով /2015թ./
«Արժանիքի համար» շքանշան /Ֆրանսիայի Նախագահի հրամանագրով /2008թ./
Մխիթար Գոշի մեդալ /ՀՀ Նախագահի հրամանագրով /2011թ./
ԼՂՀ 20 ամյակի հուշամեդալ /2011թ./
ՀՀ զինված ուժերի 20 ամյակի հուշամեդալ /2012թ./
ՀՀ Ազգային ժողովի հուշամեդալ /2005թ./
ՀՀ վարչապետի հուշամեդալ /2006.2008թթ./
ՀՀ Պաշտպանության Նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալ /2014թ./
ՀԲԸՄ ՀԵԸ ոսկե մեդալ /2013թ./
ՀՀ վարչապետի խրախուսական պարգև /2014թ./
ՀՀ «ԵԿՄ 20-տարի» հոբելյանական մեդալ /2015թ./
ՀՀ ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ /2015թ./
«Ֆրիտյոֆ Նանսեն», «Խաչատուր Աբովյան», «Միխաիլ Լոմոնոսովի», «Պետրոս Մեծ», «Վալերի Բրյուսով», «Համագործակցության համար», «Աշխատանքի համար», «Դավիթ Անհաղթ», ՀՇԱ-ի «Պատվո մեդալ» և այլ մեդալներ, հուշամեդալներ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի հոբելյանական մեդալ /Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող համառուսաստանյան հանձնախումբ, 2015թ./
Հասարակական գործունեություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ /ՀՀ Նախագահի հրամանագրով/
Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր
«Հայ կանանց միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ
Ստեղծել է ՀՀ ԱԺ-ին կից երիտասարդական խորհրդարանը
Ճանաչվել է Տարվա լավագույն կին, Տարվա լավագույն պատգամավոր, Տարվա լավագույն քաղաքական գործիչ, Տարվա լավագույն նախարար