ՀՀ նախագահն այսօր նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն էկոնոիմիայի նոր նախարար է նշանակվել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»:
Սուրեն Համլետի Կարայան (26 ապրիլի 1973 թ., գ. Աչաջուր, Իջևանի շրջան), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ։
Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Կարայանի որդին։
Կրթությունը
- 1990-1995 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
- 1995-1998 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեությունը
- 1997-1998 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ։
- 1998-1999 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ։
- 1999-2000 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։
- 2000-2001 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ-վարչության պետ։
- 2001-2002 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։
- 2002-2006 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ։
- 2006 թ. փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ[1]:
- 2006-2008 թթ. – Աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրի ղեկավար։
- 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[2]:
- 2008 թ. հոկտեմբերի 30-ից համակարգել է Կայուն զարգացման ծրագրի մշակման գործընթացը։
- 2015 թ. հունվարի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[3]:
- 2015 թ. հունվարի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ[4]:
- Իրանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Թուրքմենստանի, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի անդամ։
- Գերմանահայկական հիմնադրամի վերահսկիչ խորհրդի անդամ։
- ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ։
Ամուսնացած է և ունի երկու երեխա
Պարգևներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)[5]:
- Անանիա Շիրակացու մեդալ (2008)[6]։
- ՀՀ ՊՆ պատվոգիր (2011)։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։