Նոր կառավարության կառուցվածի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ՝ կողմ` 77, դեմ` 2, ձեռնպահ` 9 ձայների հարաբերակցությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետությւան կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է գործադիրը:

Նախագծով առաջարկվում է կառավարության կառուցվածքում ներառված ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները հանել՝ փոխարենը ներառելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ ՀՀ Է ներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը: Միաժամանակ առաջարկվում է հանել կառավարության կառուցվածքում ներառված ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Ըստ նապագծի՝ սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարության հետեւյալ կառուցվածքը.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) արտաքին գործերի նախարար.

5) արտակարգ իրավիճակների նախարար.

6) բնապահպանության նախարար.

7) գյուղատնտեսության նախարար.

8) տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար.

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար.

10) կրթության եւ գիտության նախարար.

11) մշակույթի նախարար.

12) պաշտպանության նախարար.

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար.

14) սփյուռքի նախարար.

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարար.

16) տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարար.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել