Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, որի համաձայն էկոնոմիկայի և էներեգետիկայի և բնական պաշարների նախարարությունները վերանվանվել են, իսկ քաղաքաշինության նախարարությունը վերացվել է: Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այս փոփոխությունները բացառապես պայամանավորված են նրանով, որ փորձ է արվում շեշտադրել առաջանահերթությունները:
Այս պահին Արփինե Հովհաննիսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: