Վարչապետի նոր խորհրդականի կենսագրական տվյալները

Ինչպես հայտնել ենք այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ վարչապետի խորհրդական է նշանակվել Շուշան Սարդարյանը: Հիշեցնենք, որ վերջինս նաև Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն էր՝ Կարեն Կարապետյանի քաղաքապետ լինելու ժամանակ: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968թ., 5 փետրվարի, ք. Աշտարակ

Կրթություն
1986-1991 թթ. – Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1991-1994թթ. – Երևանի թիվ 114 դպրոց՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1996-1997թթ. – «Արմենպրես» լրատվական գործակալություն՝ հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական լրատվության բաժնի թղթակից
1998-2001թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի խմբի ղեկավար
2001թ. սեպտեմբերից առ այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետ
2011-2013թթ. – Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար (համատեղությամբ)
2016թ. սեպտեմբերի 24-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել