Ինչպես հայտնել ենք, այսօր նախագահի հրամանագրով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել Արսեն Մկրտչյանը, ով մինչ այս զբաղեցնում էր արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թվական, հոկտեմբերի 9, Երևան
Աշխատանքային գործունեություն
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։
2001 թվականի ապրիլ ամսից՝ նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։
2001 թվականի հոկտեմբերի 22-ին ազատվել է աշխատանքից` ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի լիազորությունները դադարելու և հաստիքները կրճատվելու կապակցությամբ։
2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
2002 թվականի փետրվար ամսին փոխադրման կարգով նշանակվել է դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2005 թվականին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը պաշտոնավարել է նույն դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի հունվարի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբերից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։
2007-2008 թթ աշխատել է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։
2008 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
Կրթություն
Այլ տեղեկություններ