Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուն շնորհավորեց կառավարության նորանշանակ անդամներին և ներկայացեց նրանց որպես որպես ոլորտի լավագույն մասնագետների և շնորհակալություն հայտնեց՝ համաձայնելու համագործակցելու համար: Հայտարարեց նաև, որ այս նախարարիներից ակնկալում էի համարձակ քայլեր՝ համակարգում փոփոխությունների հասնելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև հանձնարարական տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարարին՝ առաջարկներ ներկայացնել խաղողի մթերման խնդիրների լուծման վերաբերյալ: Մասնավորապես, հայտնեց, որ Աղավնաձոր գյուղում մինչ օրս գյուղացիներին չեն վճարվել մթերված խաղողի գումարները:
Վարչապետի խոսքով, պետությունը թեև լավագույն կառավարիչը չէ, սակայն պետք է հարցը լուծել, քանի որ վերամշակող ձեռնարկություններն ունեն կառավարման ժանգոտած համակարգ:
Իրավաբան.net