Աշխատանքներ են տարվում քաղաքի արտաքին լուսավորությունը պատշաճ կազմակերպելու համար

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 29-ից մինչ սեպտեմբերի 9-ը նորերով է փոխարինվել մայրաքաղաքի փողոցներում ու բակերում առկա 1482 վնասված լամպ:

Նույն ժամանակահատվածում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 5 փողոց ու նրբանցք, ինչպես նաև 6 բակային տարածք և ստորգետնյա անցում: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Խարբերդի թիվ 15 փողոցի, Մուշականի թվով 3 (7,8,11) փողոցների, Բաշինջաղյան 1-ին փողոցից մինչև Բաշինջաղյան 1-ին փող․ 7-րդ շենք տանող ճանապարհի (156 դպրոցի դիմաց), Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի հարակից այգու, Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման և Աթենքի փողոցի արտաքին լուսավորության ցանցի մոնտաժային աշխատանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել