Դանիան աշխարհում առաջին երկիրն է, որը պատրաստվում է գնել «Պանամական փաստաթղթերի»՝ տվյալները հարկային խարդախության դեպքերը հետաքննելու համար

Դանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը պատրաստվում է գնել «Պանամական փաստաթղթերի» տվյալները, որպեսզի հետաքննություն սկսի օֆշորային հաշիվների հետ կապ ունեցող 500-600 դանիցիների նկատմամաբ՝ պարզելու համար արդյող նրանաք խուսափել են հարկեր վճարելուց թե ոչ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Դանիայի Հարկային հարցերով նախարար Կարստեն Լաուրիցենը նշել է, որ պատրաստ է 1 միլիոն եվրո վճարել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության կողմից տրամադրվելիք տեղեկատվության դիմաց: Նրա խոսքերով ամռան ամիսներին Դանիայի կառավարության հետ կապ է հաստատել անանուն աղբյուրը, որը կառավարությանն է տրամադրել փաստաթղթերի նախնական նմուշները: Պարզելուց հետո, որ դրանց կեղծ չեն, կառավարությունը խորհրդարանի քաղաքական կուսակցությունների հետ գաղտնի համաձայնության է եկել գործարքը կնքելու շուրջ:

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ այդ տեղեկատվությունը շատ օգտակար է: Փաստաթղթերը շատ կարևոր ինֆորմացիա են փոխանցում մի քանի հարյուր դանիացի հարկատուների մասին: Մենք պարտավոր ենք հետաքննություն սկսել հանուն այն բոլոր հարկատուների, ովքեր պարտաճանաչ կերպով վճարում են իրենց հարկերը »,- նշել է նախարարը:

Դանիացի պաշտոնյաները նշել են, որ գումարը դեռևս չի վճարվել և գործարքը դեռ ավարտված չէ, իսկ գումարի հստակ չափը նույնպես չի նշվել, սակայն այն տատանվում է 1-ից մինչև 9 միլիոն կրոնի սահմաններում:

Ինչպես հայտնի է ապրիլ ամսին հրապարակված «Պանամական փաստաթղթերը» պատմության ամենախոշոր բացահայտումներից մեկն էր: 12.7 միլիոն փաստաթղթերը, որոնք ներառված են արխիվում, մանրամասն տվյալներ են ներկայացնում օֆշորային ընկերությունների, ինչպես նաև գաղտնի «շահառուների» մասին:

«John Doe» անունը կրող աղբյուրը արխիվային տվյալները փոխանցել էր գերմանական Süddeutsche Zeitung լրատվականին: 180 լրատվական գործակալությունների հետաքննող լրագրողները ուսումնասիրել են տվյալները՝ հայտնաբերելով մի շարք պետություների ղեկավարների և քաղաքական գործիչների անունները տվյալների բազայում:

Դանիայի օրինակին կարող են հետևել նաև մյուս եվրոպական երկրները, որոնք կարող են գաղտի կերպով տվյալներ գնել իրենց քաղաքացիների առնչությամբ: Ինչպես հայտնի է 2014թ-ին Գերմանիայի հարկային ոլորտի աշխատակիցները մոտ 1 միլիոն եվրո էին վճարել Mossack Fonseca ընկերությաան կողմից ինֆորմացիոն ավելի փոքր արտահոսքի համար և հետաքննություն սկսել Commerzbank-ի հաճախորդների նկատմամբ, ովքեր կասկածվում էին հարկեր վճարելուց խուսափելու մեջ:

Տարեսկզբին ամբողջ աշխարհի հարկային ոլորտի ղեկավար պաշտոնյաները խնդրել էին լրագրողներին իրենց տրամադրել «Պանամական փաստաթղթերի» տվյալները, սակայն բոլոր խնդրանքները մերժվել էին:

Դանիայի իշխանությունները արդեն հետաքննություն էին սկսել երկրի ութ բանկերի նկատմամբ: Ըստ նախնական զեկույցի բանկերին չի հաջողվել ապացուցել, որ օֆշորային հաշիվները չեն օգտագործվել հարկերից խուսափելու կամ փողերի լվացման նպատակով: Իշխանությունները նաև պահանջել էին ոստիկանությանը պարզել արդյոք 11 միլիոն հաճախորդ ունեցող Nordea բանկը պահպանել է փողերի լվացման դեմ ուղղված դրույթները:

Դենիս Ֆլիդկջերը, ով Դանիայի Ժողովրդական կուսակցության անդամ պատգամավոր է և հարկային հարցորով պատասխանատուն, նշել է, որ սա պատմական պահ է երկրի համար, քանի որ առաջին անգամ որոշում է կայացվել տեղեկատվություն գնել հարկային խարդախության մեջ կասկածվող անձանց մասին՝ հավելելով, որ հարկերից խուսափելը երկրին միլիարդավոր դոլլարների վնաս է հասցնում: «Սա հրաշալի հնարավորություն է ցույց տալու համար, որ մենք պատրաստակամ ենք պատասխանատվության ենթարկել խարդախությամբ զբաղվողներին»,- նշել է նա:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել