Ապօրինի ձկնորսություն անելու դեպքում կզրկվեք ձկնորսական գույքից

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89-րդ հոդվածում նշվում է ապօրինաբար ձկնորսությամբ զբաղվելու մասին, ինչը կխլի ձեզնից ձկնորսական ձեր բոլոր պարագաներն ու մեծ գումա՝ մինչև նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

Այսպիսով, հոդված 89-ը՝

Գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ջրերում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել