Ջրառատ-Մեծամոր գյուղերի խաչմերուկում բախվել են «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ21»-ը

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ-Մեծամոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E class» մակնիշի 34 FP 404 պ/հ (վարորդ Վ. Գ.) և «ВАЗ-2101» մակնիշի 88 OQ 045 պ/հ (վարորդ Ա. Հ.):

Փրկարարները «ВАЗ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենաները հոսանքազրկվել են և փակվել են գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել