Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապը սրբերի շարքին է դասել կաթոլիկ միաձնուհի Մայր Թերեզային:
Սրբադասման հանդիսավոր արարողությունը կայացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված տոնական պատարագի շրջանակում: Միջոցառմանը մասնկացել է ավելի քան 100.000 հավատացյալ՝ աշխարհի տարբեր անկյուններից, հայտնում է РиаНовости-ն:
Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կախվել է Մայր Թերեզայի հսկայական դիմանկարը կրող պաստառ:
Ավելի վաղ կաթոլիկ եկեղեցին դասել է նրան երանելիների շարքին։