Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը լույս աշխարհ է բերել եռյակ` երեք արու զավակ:
Ինչպես «Արմենպրես» տեղեկացրել են բժշկական կենտրոնից, մոր և երեխաների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Երեխաները ծնվել են բնական
ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ:
Շուշանիկ Ասատրյանն ունի ևս երեք երեխա:
Հիշեցնենք, որ այսօր 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ։