Երևանի «Արﬔնիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լٳյս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ, այս մասին հայտնում է Արմենպրեսս գործակալությունը։
«Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,-նշեց երեխաների հայրը` Եղիշե Թունյանը:
Երեխաների ծնողները բնակվٳմ են Գորիսում և ունեն 3,5 տարեկան դուստր: Եղիշեի խոսքով` դٳստրը ևս անչափ երջանիկ է ﬕանգաﬕց երկու եղբայր և երկու քույր ունենալու առթիվ և անհամբեր սպասում է, թե երբ են մայրը, քٳյրերն ու եղբայրները տուն ժամանելու: Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղﬓավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում: