Գողություն երթուղայինում

Օգոստոսի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսում 1960 թ. ծնված Ալմարա Խ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 38.000 դրամ և զեղչի քարտեր:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել