Օգոստոսի 25-ին կառավարությունը որոշել է դադարեցնել Լոռու մարզի Մղարթի գյուղաետի լիազորություններն ու արտահերթ ընտրություն անցկացնել։ 857-Ն որոշման մեջ նշվում է․
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի համայնքի ղեկավար Արմինե Մամաջանյանի լիազորությունները։
2. 2016 թվականի հոկտեմբերի 2-ին նշանակել և Լոռու մարզի Մղարթի համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
Իրավաբան․net