Կառավարությունը 3 մլն դրամ կհատկացնի՝ միջազգային հանդիպման կազմակերպման համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգհոստոսի 24-ին որոշում  է ընդունել՝ ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հանձնաժողովի 17-րդ նիստը Հայաստանում անկացնելու մասին: որոշման մեջ նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝  ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հանձնաժողովի 17-րդ նիստը 2016 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ՝ դահլիճների վարձակալության, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, աշխատանքային ճաշի, պաշտոնական ընթրիքի, հուշանվերների և այլ օժանդակ ծախսերը` 3,045.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել