Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքը քննվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքի  դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նար պաշտպան Տիգրան Եգորյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դատական ակտը դեռևս չեն ստացել, հիմնավորումներին ծանոթ չեն, սակայն մերժումը պայմանավորում է «դատարանի բացակայությամբ»:

Արթուր Սարգսյանի մյուս պաշտպան Դավիթ Գյուրջյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այս որոշումը պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոքարկել:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն իր ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը սնունդ էր հասցրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին։Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը), հետագայում մեղադրանքը վերաորակվեց՝  զենք պահելուն և կրելուն օժանդակելու և պատանդներ պահելուն օժանդակելու մեջ: Փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց նաև, որ առաջադրված մեղադրանքը Սարգսյանը չի ընդունել և հրաժարվել է ցուցմունք տալ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել