Այսօր կառավարության հերթական նիստին հաստատվեց արդարադատության նախարարության նախագիծը:
Սրոշումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Գործադիրը որոշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 18275/08 գանգատ) 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 18,255 (տասնութ հազար երկու հարյուր հիսունհինգ) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց նախագիծը, բայցև անհանգստություն հայտնեց: Նախ նա հանձնարարեց ֆինանսների ու արդարադատության նախարարությանը պարզել, թե վերջին տարիներին որքան գումար է վճարվել ՄԻԵԴ-ին, այնուհետև վարչապետն ասաց. «Ընդհանրապես այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, թե` ոչ»
Իրավաբան.net