Արդարադատության նախարարությունը կառավարության առաջիկա նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 18-ին ներկայացրել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է գերատեսչությանը գումար տրամադրել:
Այս որոշումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 18275/08 գանգատ) 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 18,255 (տասնութ հազար երկու հարյուր հիսունհինգ) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:
Իրավաբան.net