Զարուհի Փոստանջյանի դիմումը Արմեն Մուրադյանին և Արման Թաթոյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմում է հղել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Դիմումը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանի աողջական վիճակին: Պատգամավորը նշել է.

«Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ միջոցներ ձեռք առնել՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով:

Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից  խուսափելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել