Մահապարտ ահաբեկիչը օգոստոսի 8-ին պայթուն է իրականացրել Պակիստանի Քուեթա քաղաքում, որի արդյունքում մահացել է շուրջ 50 մարդ, իսկ հարյուրից ավելի անձիք վիրավորվել են: Այս մասին տեղեկանում ենք Ազատություն ռադիոկայանի եվրոպական ծառայությունից: Ըստ աղբյուրի՝ հարձակման թիրախում եղել են հայտնի փաստաբան Բիլալ Կասի գործընկերները, որոնք հավաքվել էին հիվանդանոցում, այն բանից հետո, երբ փաստաբանը գնդակահարվել էր դատարան գնալու ճանապարհին:
Իրավաբան.net