Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ձախ աչքի շրջանում 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 09-ի սահմաններում, դիտակետում դիտորդի պարտականություններն իրականացնելիս՝ իրեն ամրակցված ինքնաձիգից:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից: