Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի երեք անդամ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։
Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, ով բուժում է ստանում բաժանմունքում։
Հավելենք, որ հուլիսի 29-¬ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։
Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են հինգը։
Իրավաբան.net