Ի՞նչ է Արայիկ Խանդոյանը փոխանցել հարզատներին ու հասարակության անդամներին

Երեկ՝ հուլիսի 31-ին զինված խմբի անդամները հանձնվեցին, այդ թվում՝ հանձնվեց «Սասնա ծռերի» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է նաև «Միայնակ գայլ» մականվամբ:

Մեզ հետ զրույցում Արայիկ Խանդոյանի իրավունքների պաշտպան Արայիկ Պապիկյանը ասաց, որ խոսել է իր վստահորդի հետ, վերջինս իրեն լավ է զգում, թեթև վնասվածք ունի և չի ցանկանում բժշկական օգնություն ստանալ. «Երբ Արայիկից հետաքրքրվեցի, թե ի՞նչ ասեմ իր հարազատներին պատասխանեց՝ ասա, որ ես լավ եմ, ես շատ եմ սիրում իմ հայ ժողովրդին ու հայրենիքը»:

Փաստաբանը կարծում է, որ կարող է երեկոյան մեղադրանք առաջադրվի Արայիկ Խանդոյանին:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ «ՊՊԾ գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է», ըստ ԱԱԾ-ի՝ ձերբակալվել է 20 ահաբեկիչ:

Լուսանկարը` PAN Photo

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել