Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արատաբյուջեների հետ կապված խնդրին: Նա գրել է.
«2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 110–րդ հոդվածի 1–ին մասում ամրագրվել է արժեքավոր դրույթ` Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետության բոլոր եկամուտները և ծախսերը: Վերջապես այս նորմի գործողության պայմաններում կվերացվեն որոշ մարմիններում առկա` այսպես կոչված արտաբյուջեները, և այդ գումարները, որպես պետության եկամուտ, կուղղվեն պետական բյուջ` դրանով իսկ ապահովելով դրանց օգտագործման վերահսկելիությունը, նույնաբնույթ գործառույթներ իրականացնող հանրային ծառայողների վարձատրության համաչափությունը և կլուծվեն բազում այլ խնդիրներ…»:
Իրավաբան.net