Մահակներով հարվածել են Անդրիաս Ղուկասյանի ծնկերին. փաստաբան

Հուլիսի 29-ին Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: Նրա փաստաբանը` Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ոստիկաններ մահակներով նրան ծեծել են, փաստաբանը մեզ ասաց, որ ոստիկաններ հարվածել են նրա ծնկներին.

«Նրան երթի ժամանակ են ծեծել, մահակներով ծնկներին են հարվածել, տեղաշարժման խնդիրներ ունի: Կասկած կա, որ նա կտրվածք կամ ճաք է ստացել, բայց այս հանգամանքը հիմա պարզել անհնարին է, քանի որ քաղաքացիական հիվանդանոց է պետք նրան տեղափոխել»:

Մինչ այս Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ձերբակալվածների պահման վայրում պահվող Անդրիաս Ղուկասյանին ցավազրկողներ են տալիս, վիրակապում են բաց վերքերը:

Հիշեցնեմ, որ հուլիսի 29-ի երեկոյան Ա. Ղուկասյանը դաժան բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, մահակներով բազմաթիվ հարվածներ ստանալով հիմնականում ծնկների հատվածում:

Չնայած այն հանգամանքին, որ Անդրիաս Ղուկասյանի ներկա առողջական վիճակը ակնհայտ է իր հետ առնչվող իրավապահներին, մարմնական վնասվածքների, դրանց ստանալու հանգամանքների մասին նա տեղեկացրել է նաև գրավոր, սակայն մինչ այս պահը Ա. Ղուկասյանը չի ենթարկվել լուրջ բժշկական հետազոտության, ակնհայտ է, որ առողջական վիճակը պարզելու համար խիստ անհրաժեշտ էր առնվազն իրականացնել ռենտգեն հետազոտություն…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել