Քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանն ազատ է արձակվել, նա որպես կասկածյալ ներգրավված էր հուլիսի 20-ին Երևանի Խորենացի փղոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործում։
Անին րոպեներ առաջ է ազատ արձակվել, նրա իրավունքների պաշտպան Ստեփան Ոսկանյանն Իրավաբան.net-ին ասաց, որ հետապնդումը դադարեցնելով հանցակազմի բացակայության հիմքով․ «Նա գործին ներգրավվեց որպես կասկածյալ, նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդոմը դադարեցնել, քանի որ որևէ նրա դեմ որևէ փաստ ձեռք չի բերվել»։
Փաստաբանը նաև հավելեց, որ Անին ուսի հատվածում մարմնական վնասվածք էր ստացել մինչև հուլիսի 20-ը տեղի ունեցած ակցիաների ժամանակ։
Իրավաբան.net