«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` հուլիսի 19-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացու փող. 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի,
2. Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: