Վարչապետը նոր որոշում է ընդունել

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է կայացրել Մուշեղ Ղազարյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն նշանակելու մասին: Որոշմամբ, մասնավորապես՝ ասվում է.

«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով` Փրկարարական ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել