Այս պահին Ոստիկանության ՊՊԾ գնդում իրավիճակը մնում է նույնը։ Լրագրողների հետ հանդիպմանը ասաց ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Նա ասաց, որ այս պահին կա 5 պատանդ․
«Մեր պահանջներն են ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի հետագա սրումը, դեն դնել զենքերն ու հանձնվել իշխանություններին»,- ասաց պարոն Պողոսյանը՝ հավելելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում։
Նա նաև խոսեց երեկ Ազատության հրապարակում տեղի ունցած ակցիաների ժամանակ ոստիկանական գործողություններից։ Ոստիկանները բերման էին ենթարկել մի քանի տասնյակ անձանց։ Ըստ պարոն Պողոսյանի՝ նրանք բոլորն ազատ են արձակվել։
Ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ այս օրերին այն անձիք, ովքեր կխանգարեն հասարակական կարգը բերման կենթարկվեն, իսկ ովքեր օրինապահ են, պատասխանատվության չեն ենթարկվի։
Իրավաբան.net