Որո՞նք են ոստիկանության զորքերի զինծառայողների իրավունքները

Համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի՝ ոստիկանության ներքին զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն՝

1) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից պահանջելու պահպանել հասարակական կարգը, դադարեցնել հանցագործությունները, վարչական իրավախախտումները և այն գործողությունները, որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունները կատարելուն.

2) ստուգելու քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց՝ իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելու իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.

4) պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունների և հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքում՝ զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարելու տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում:

Հարկ է իմանալ, որ ոստիկանության ներքին զորքերի զինծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել