Ինչպես տեղեկացնում է The Independent լրատվականը, Իսրայելի գլախավոր դատախազը հետաքննություն է սկսել վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, որ վերջինս որպես նվիրատվություն խոշոր չափերի գումար է ստացել անհայտ աղբյուրից: Սակայն վարչապետը հերքել է կոռուպցիոն գործունեության մեղադրանքները՝ համարելով դրանք անհիմն: Միևնույն ժամաակ Նեթանյահուի ընտանեկան խորհրդականը նշել է, որ ինչպես նախորդ դեպքերում, երբ վարչապեդին վերագրվող կոռուպցիոն մեղադրանքները համարվել են անհիմն, այս պարագայում էլ ոչինչ չի հայտնաբերվի, քանի որ իրականում ոչինչ չկա:
Այն բանից հետո, երբ երկրի Արդարադատության նախարարությունը պնդում էր, որ հետաքննություն է սկսել կասկածյալներին բացահայտելու համար, Իսրայելի լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ երկրի վարչապետը կամ նրա ընտանիքի անդամներից մեկը ստացել է քաղաքական արշավի հետ կապ չունեցող խոշոր չափերի գումար:
Ինչպես հայտնի է նախկինում Նեթանյահուի կինը մեղադրվում էր տան նախկին աշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ: Ոստիկանությունը նաև առաջարկել էր նրա նկատմամբ մեադրանք առաջադրել պետական բյուջեի միջոցները վատնելու համար՝ մասնավորապես մեծ գումարներ ծախսելով իր հիվանդ հոր խնամակալի և սեփական ճաշկերույթների վրա:
Պարոն Նեթանյահուն կատարել էր 6-օրյա ուղևորություն դեպի Նյու Յորք՝ ծախսելով 600.000 դոլար (462.000 եվրո) պետական միջոցներից: Այս ծախսերը նաև ներառում է անձնական վարսահարդարի վրա ծախսած 1600 դոլարը:
Եվ մեկ այլ պնդման համաձայն անցած շաբաթ խարդախության մեջ մեղավոր ճանաչված ազգությամբ ֆրանսիացի Արնոդ Միմրանը նշել է, որ նա Նաթանյահուին խոշոր չափերի գումարներ է տվել ընտրարշավի համար, ինչը խախտում է ընտրարշավի ֆինանսավորման մասին Իսրաելի օրենքը: Սակայն վարչապետը պնդել է, որ Միմրանից ստացած 40.000 դոլար նվիրատվությունը օրինական է եղել, քանի որ ինքը այն ստացել է երբ դեռ պաշտոնը չի զբաղեցրել:
Եթե հետաքննության արդյունքում հաստատվեն պնդումները, վարչապետի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը